Սևաստոպոլում ահաբեկչական գործողության դեղին մակարդակ են սահմանել անօդաչու սարքի հարվածից հետո

Սևաստոպոլում ահաբեկչական վտանգի դեղին մակարդակ է սահմանվել Սևծովյան նավատորմի շտաբի վրա անօդաչու սարքի հարձակումից հետո, հայտնել Է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:

«Որոշում ենք կայացրել ահաբեկչական վտանգի «դեղին» մակարդակ սահմանելու մասին ։ «Դեղին» մակարդակը միջինն է երեք գոյություն ունեցողներից։ Դա նշանակում է, որ առավելագույնս կուժեղացվեն անվտանգության միջոցները»,- ինչպես հաղորդում Է  «ՌԻԱ Նովոստի»-ն, գրել է Ռազվոզժաևն իր Telegram-ալիքում։

Նախկինում Սևաստոպոլում չեն բարձրացրել ահաբեկչական սպառնալիքի մակարդակները։

Այս ռեժիմը սահմանվում է հատուկ ծառայությունների աշխատանքն ուժեղացնելու համար և չի անդրադառնա սևաստոպոլցիների սովորական կյանքի վրա, նշել է քաղաքի ղեկավարը: Նա կոչ է արել հանգստություն պահպանել, բայց ավելի զգոն լինել։ Ահաբեկչական վտանգի մակարդակի վերացման մասին տեղեկատվությունը լրացուցիչ կներկայացվի։

Անօդաչու թռչող սարքը կիրակի առավոտյան հարված է հասցրել Սևծովյան նավատորմի Սևաստոպոլի շտաբի բակին, վիրավորվել է վեց մարդ, զոհեր չկան, ավելի վաղ հայտնել է Ռազվոժաևը: Բոլոր տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Իշխանությունները չեղյալ են հայտարարել Ռազմածովային նավատորմի օրվա բոլոր միջոցառումները Սևաստոպոլում:

Տեսանյութեր

Լրահոս