Բաժիններ՝

Առողջ նախաճաշ, որի գլխավոր բաղադրիչը սպանախն է

Բաղադրիչներ

1. Սպանախ – 250 գ

2. Փափուկ կաթնաշոռ – 250 գ

3. Ձու – 2 հատ

4. Ալյուր – 2 ճ/գ

5. Եգիպտացորենի ալյուր – 2 ճ/գ

6. Բուսայուղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Սպանախը տաքացնել տապակի մեջ՝ անընդհատ խառնելով, որպեսզի փափկի: Այնուհետև լցնել տարայի մեջ և թողնել՝ մի փոքր սառչի:

2. Հարել ձվերը, խառնել սառած սպանախի հետ, այնուհետև խառնել նախապես մաղած ալյուրի և եգիպտացորենի ալյուրի հետ, ավելացնել կաթնաշոռը, համեմել աղով և թողնել 15 րոպե:

3. Ստացված զանգվածից նրբաբլիթներ պատրաստել՝ տապակելով երկու կողմից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031