Բաժիններ՝

Լիբանանում Պակիստանի դեսպանը Արամ Ա-ին հրավիրել է իր երկիր

Հուլիսի 28-ի առավոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելել է Պակիստանի դեսպան Սըլման Աթհարին, դեսպանատան քաղաքական պատասխանատուների ուղեկցությամբ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից  168․am-ին հայտնում են, որ Նորին Ս. Օծությունը անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել նորանշանակ դեսպանին նախ Լիբանանի ներքին կացության առնչված խնդիրների ու մտահոգությունների, ապա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համազգային առաքելության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի մեր ժողովրդի իրավունքների մասին:

Ընդառաջելով դեսպանի ցանկությանը, Վեհափառ Հայրապետը անդրադարձել է միջկրոնական, հատկապես քրիստոնյա-իսլամ երկխոսության ու գործակցության նյութին՝ երկար տարիների իր ունեցած փորձառության լույսի տակ, մատնանշելով կարեւոր դեպքեր ու հատկանշական երեւույթներ:

Դեսպանն իր հերթին, շեշտել է քրիստոնյա-իսլամ երկխոսության նոր թափ տալու կարեւորությունը՝ փոխադարձ հարգանքի ու վստահության սկզբունքներից մեկնելով: Նա հիշել է, որ այս ուղղությամբ իր պետությունը հատուկ աշխատանք է տանում և փափաք է հայտնել, որ հարմար առիթով Նորին Ս. Օծությունը այցելի Պակիստան՝ հանդիպումներ ունենալու ու դասախոսություններ տալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս