Բաժիններ՝

«Խոսրովի անտառ»-ում ուսումնավարժության ժամանակ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք

Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին։ Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031