
Պանրով և կաթնաշոռով սուֆլե

Բաղադրիչներ
1. Կեֆիր – 1 բաժակ
2. Կաթնաշոռ – 200 գ
3. Ալյուր – 2-3 ճ/գ
4. Սուլուգունի – 150 գ
5. Պինդ պանիր – 150 գ
6. Ձու – 3 հատ
7. Սոդա – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը հարել, ավելացնել կեֆիրը:
2. Պանիրը մանր քերել:
3. Ձուն և կեֆիրը խառնել պանրի հետ, ավելացնել կաթնաշոռը:
4. Լցնել ալյուրը և սոդան: Պետք է ստացվի թթվասերի խտության խմոր:
5. Սուֆլեն լցնել կաղապարի մեջ և եփել 40-45 րոպե նախապես տաքացրած ջեռոցում: Կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը