
Նավթի արտահանումից Իրանի եկամուտը չորս ամսում 580 տկոսով աճել է

Նավթի արտահանումից Իրանի եկամուտներն ընթացիկ տարվա վերջին չորս ամսում ավելացել են 580 տոկոսով: Այս մասին հայտնել է տնտեսական հարցերով հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ահսան Խանդուզին:
«Նավթի արահանումից եւ հարկային մուտքերից եկամուտներն այս տարվա առաջին չորս ամսում (իրանական տոմարով տարին սկսվել է 2022 թվականի մարտի 21-ին։– խմբ.) աճել են 580 տոկոսով եւ 200 տոկոսով անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ»,- նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ եկամուտների ավելացումը «կապված է նավթի արտահանման աճի եւ բյուջեի մասին օրենքի շրջանակներում (երկրի ներսում) արժութային փոխարժեքի փոփոխության հետ»:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները որոշում են ընդունել հրաժարվել արտահանական-ներմուծական գործառնությունների համար դոլարի պաշտոնական հաստատագրված փոխարժեքից, որը մոտավորապես 5–6 անգամ ցածր էր շուկայականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: