Աղանդեր, որը կարելի է արագ պատրաստել միկրոալիքային վառարանում
Բաղադրիչներ
1. Ալյուր – 1/4 բաժակ
2. Շագանակագույն շաքարավազ – 1 ճ/գ
3. Փխրեցուցիչ – 1/4 թ/գ
4. Աղ – 1/8 թ/գ
5. Փափուկ կարագ – 1/2 ճ/գ
6. Սառեցված հապալաս – 1/2 ճ/գ
7. Դարչին
Պատրաստման եղանակը
1. Բոլոր չոր բաղադրիչները խառնել բաժակի մեջ:
2. Ավելացնել կարագը, տրորել և խառնել:
3. Լցնել կաթը, խառնել:
4. Եթե խառնուրդը շատ չոր ստացվի, կարող եք մի քիչ էլ կաթ լցնել։
5. Ավելացնել հապալաս և հրել դրանք խմորի մեջ: Թխել առավելագույն հզորությամբ 90 վայրկյան։
Պատրաստեց Անի Գաբուզյանը