Բաժիններ՝

Դանիայում գերազանցվել է 81 տարի պահպանվող ջերմաստիճանի ռեկորդը

Դանիայում հուլիսի 20-ին գրանցվել է 1941 թվականից մինչ օրս ամենաշոգ օրը: Օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 35, 6 աստիճան ցելսիուս: Այս մասին հայտնել է The Local Denmark-ը՝ վկայակոչելով Դանիայի օդերևութաբանական ինստիտուտին:

«35, 6 աստիճան ցելսիուս տաքություն է գրանցվել Բորիս քաղաքում, որը Յուտլանդիայի արևմտյան հատվածքում է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ Դանիայում ջերմաստիճանի նախորդ ռեկորդը՝ 35,3 աստիճան, գրանցվել է 1941 թվականին:

Վերջերս անոմալ շոգ եղանակ է գրանցվել եվրոպական մի շարք երկրներում։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտ Ստեֆանսկին ասել է, որ եվրոպական երկրներում օդի անոմալ բարձր ջերմաստիճանը կշարունակվի պահպանվել մինչև հաջորդ շաբաթվա կեսերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031