Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ. կողմերը անդրադարձել են Սիրիայում և Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին

Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթելյանի ունեցած ներդրման և գործադրած ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայում և Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին, Սիրիայում հայ համայնքի դիմագրաված տնտեսական և ժողովրդագրական, ինչպես նաև Սիրիայի քաղաքացիների` Հայաստան այցելելու ռեժիմի հեշտացման և մի շարք այլ խնդիրների:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031