Բաժիններ՝

Մագնուս Կարլսենը հրաժարվել է աշխարհի չեմպիոնի համար մրցախաղից

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը չի պաշտպանի չեմպիոնական տիտղոսը Իան Նեպոմնաշկիի հետ մրցախաղում: Այս մասին հայտնել է Մագնուս Կարլսենը:

«Ես մոտիվացված չեմ ևս մեկ մրցախաղ անցկացնելու: Պարզապես հասկացել եմ, որ ինձ այդքան էլ դուր չի գալիս դա, թեպետ պատմական տեսանկյունից այն իսկապես կարող է հետաքրքրաշարժ լինել: Հանդիպել եմ ՖԻԴԵ-ի նախագահի և նրան փոխանցել, որ չեմ պաշտպանելու չեմպիոնական տիտղոսս հաջորդ մրցախաղում»,- ասել է նորվեգացին:

Մագնուս Կարլսենի հրաժարվելու դեպքում Իան Նեպոմնաշկին պետք է մրցախաղ անցկացնի հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենի հետ:

Մագնուս Կարլսենն աշխարհի չեմպիոն է 2013 թվականից: Այս ընթացքում նորվեգացին իր տիտղոսը պաշտպանել է 4 անգամ: Նա 31 տարեկան է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031