
Անանուխով լիմոնադ

Բաղադրիչներ
1. Ջուր – 250 մլ
2. Շաքարավազ – 125 գ
3. Թարմ անանուխ – 4-5 ճյուղ
4. Նարինջ – 2 հատ
5. Կիտրոն – 1 հատ
6. Սփրայթ կամ գազավորված ջուր – 1 լ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ լցնել շաքարավազը, ավելացնել ջուրը և հասցնել եռման աստիճանի։ Եռացնել 5 րոպե։ Անջատել կրակը, ստացված օշարակի մեջ ավելացնել անանուխը և թողնել սառչի։
2. Ցիտրուսների հյութը քամել, խառնել սառեցված օշարակի հետ, լցնել գազավորված ջուրը:
3. Մատուցել սառույցով, զարդարել անանուխի ճյուղով և կիտրոնի կամ նարնջի կտորներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը