Բրիտանական խոհանոցի 10 ամենահայտնի ուտեստները, որոնք արժե փորձել
1. Հագգիս
Հագգիսը շոտլանդական ազգային ամենահայտնի ուտեստն է՝ բաղկացած ոչխարի փորոտիքից, սոխից, ճարպից, համեմունքներից, աղից և պատրաստված ոչխարի ստամոքսի մեջ: Արտաքինից այն նման է տնական երշիկի: Շոտլանդական աղբյուրներում հագգիսի մասին առաջին հիշատակումները եղել են 1747 թվականին:
2. Մինս փայ
Անգլիական մինս փայ կարկանդակները պատրաստվում են փխրուն խմորից և միջուկից, որը մեջ մտնում են ճարպ, չրեր, ընկույզներ և համեմունքներ: Այն թխում են Սուրբ ծնունդին փուդինգի և ռոստբիֆի հետ միասին:
3. Ֆիշ ընդ չիփս
Այս ուտեստը, թերևս, ամենատիպիկն է Բրիտանիայի համար: Այն պատրաստում են 1860 թվականից: Ֆրի կարտոֆիլը և ձուկը զբաղեցնում են գլխավոր տեղերից մեկը բրիտանական ավանդական խոհանոցում:
4. Ապխտած ծովատառեխ
Ապխտած ծովատառեխը շատ պոպուլյար ուտեստ է: Անգլիացիներն այն ավանդաբար մատուցում են ձվածեղի, ձիթապտղի և վարունգի հետ միասին:
5. Ապխտած և չորացրած ոչխարի միս
Այս ուտեստը շատ սննդարար է, որը կարելի է երկար պահել: Այն համարվում է դելիկատես Շոտլանդյան կղզիներում:
6. Յորքշիրյան փուդինգ
Փուդինգը սովորաբար քաղցր աղանդեր է, սակայն անգլիացիները որոշել են հեռանալ այդ կանոնից և ստեղծել են գերազանց ուտեստ, որը ստացել է Յորքշիրյան փուդինգ անվանումը: Այս փուդինգը բուլկի է, որն ունի խրթխրթան կեղև և նուրբ, աղի միջուկ: Հենց այդ պատճառով յորքշիրյան փուդինգը գերազանց համադրվում է մսային ուտեստների հետ:
7. Կաստարդ տարտ
Կասդարտը դա ձվի դեղնուցները խտացրած կաթ է, որը կարելի է օգտագործել որպես օշարակ, կամ դրա հիմքով պատրաստել այլ, ավելի բարդ ուտեստներ՝ աղանդերներ, մուսեր, սուֆլեներ, փուդինգներ և կրեմներ:
8. Կեդջերի
Սա անգլիական ուտեստ է՝ հիմնված ավանդական հնդկական բաղադրատոմսի վրա: Այն սովորաբար բաղկացած է ձկից, բրնձից, մաղադանոսից, պինդ եփած ձվից, քարիից, յուղից, սերուցքից և չամիչից:
9. Մսով պիրոգ
Այս պիրոգի հայրենիքը Անգլիան է՝ Մելտոն-Մոուբրեյ քաղաքը: Այս քաղաքը գտնվում է Լեսթերշիր կոմսությունում, որտեղ 1830-ական թվականներից սկսվել է հայտնի խոզի մսով պիրոգների պատրաստումը և վաճառքը:
10. Բեյքվել տարտ
Բեյքվել տարտն ավանդական բրիտանական թխվածք է՝ պատրաստված փխրուն խմորից, ջեմից և նշի բիսկվիթի շերտով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը