Ազնվամորիով և կաթով սառը սուրճ
Բաղադրիչներ
1. Կաթ – 150 մլ
2. Ազնվամորի – 30 գ
3. Լուծվող սուրճ – 7-10 գ
4. Շաքարավազ – 15 գ
Պատրաստման եղանակը
1. Բաժակի մեջ լցնել սուրճը, ավելացնել 30 մլ եռացրած ջուր, խառնել:
2. Ազնվամորին լվանալ և չորացնել: Լցնել թասի մեջ, վրան շաքարավազ ավելացնել, 30 մլ ջուր և դնել միջին կրակի վրա:
3. Սիլիկոնե բահիկով տրորել պտուղները, որպեսզի այն հյութ արտազատի, և խառնելով հասցնել եռման:
4. Այնուհետև օշարակը լավ հարել բլենդերով, ինչից հետո անցկացնել մաղով: Ազնվամորու պատրաստի խյուսը սառեցնել:
5. Սուրճի մեջ, բաժակների մեջ սառցե խորանարդիկներ լցնել: Հետո խյուսը տեղաբաշխել բաժակների մեջ: Վրան կաթ լցնել: Ավելացնել նաև սառած սուրճը:
6. Ազնվամորիով և կաթով սառը սուրճ ստացվում է եռաշերտ: Մատուցել առանց խառնելու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը