Լավագույն գարեջրային կոկտեյլը՝ Trinity College
Բաղադրիչներ
1. Իռլանդական վիսկի – 30 մլ
2. Ազնվամորու օշարակ – 30 մլ
3. Նարնջի թարմ հյութ – 40 մլ
4. Մուգ գարեջուր – 400 մլ
5. Անանուխ – 1 ճյուղ
Պատրաստման եղանակը
1. Վերցնել գարեջրի համար նախատեսված մեծ բաժակ:
2. Բաժակի մեջ լցնել 3-5 կտոր սառույց:
3. Լցնել վիսկին, ավելացնել օշարակը, նարնջի հյութը և լավ խառնել:
4. Հետո բարակ շիթով լցնել մուգ գարեջուրը:
5. Վերցնել անանուխի ճյուղը, խփել սեղանին (բույրը բացելու համար) և զարդարել կոկտեյլը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը