
Հրդեհ՝ թիվ N զորամասերից մեկի տարածքում

Հուլիսի 12-ին, ժամը 15։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ N զորամասերից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է շինանյութերի պահեստը։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցում են Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել՝ 21։46-ին։