
Կոկոսով թխվածքաբլիթ, որը կարելի է պատրաստել 15 րոպեում

Բաղադրիչներ
1. Ալյուր – 100 գ
2. Շաքարավազ – 100 գ
3. Կոկոսի քերուկ – 200 գ
4. Ձու – 2 հատ
5. Փխրեցուցիչ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ձուն հարել շաքարավազի հետ:
2. Ավելացնել կոկոսի քերուկը, խառնել:
3. Լցնել ալյուրն ու փխրեցուցիչը, նորից խառնել:
4. Խմորը դնել սառնարանը մոտ 30 րոպե:
5. Ձեռքերը թրջել և խմորից թխվածքաբլիթներ ձևավորել:
6. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը