
Իշխանով սառը ապուր, որի բաղադրիչների համադրելիությունը կապշեցնի

«Черетто Море» ռեստորանի շեֆ-խոհարար Վլադիմիր Սիդորովի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Մանգոյի խյուս – 300 գ
2. Իշխանի փափկամիս – 100 գ
3. Լայմի ֆրեշ – 1 ճ/գ
4. Ռեհան – 10 գ
5. Հապալաս – 5 գ
6. Ձիթապտղի յուղ – 2 գ
7. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Իշխանի փափկամիսը կտրատել խոշոր խորանարդիներով, համեմել աղով և արագ տապակել:
2. Մանգոյի խյուսը տեղափոխել խորը տարայի մեջ, ավելացնել թարմ լայմի հյութ։ Խառնել։
3. Ստացված զանգվածը լցնել խորը ափսեների մեջ:
4. Դնել տապակած ձկան կտորները:
5. Զարդարել հապալասով և ռեհանի տերևներով։
6. Ըստ ցանկության համեմել աղով և մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ ցողել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը