«Այսօր բռնապետիկի կեղծ ժպիտով, երջանիկ մասնակցությամբ տեղի է ունեցել ինչ-որ դիմակահանդես».  Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

Նայում էի այսօրվա լրահոսը։ Արդեն վաղուց չեմ զարմանում պատերազմում պարտված, դեռևս պատերազմի վերքերը չսպիացած, համատարած աղքատության ֆոնին Հայաստանում անցկացվող շքեղ հարսանիքների վրա։ Բայց, պարզվում է ուրախություններն այդքանով չեն ավարտվում։ Այսօր բռնապետիկի կեղծ ժպիտով, երջանիկ մասնակցությամբ տեղի է ունեցել ինչ-որ դիմակահանդես։

Պարզվում է Պոլիտեխնիկական Համալսարանի հոբելյանական․․․89-րդ շրջանավարտների օրն է։Եվ այդ «հոբելյանի» առթիվ ԿԳՄՍ նախարարն ինքը հագնելով դիմակահանդեսային կոստյում կազմակերպել է հերթական բեմադրությունը, այդ հագուստով, քծնական ժպիտը դեմքին կանգնել տիրոջ կողքին։ Նրա համար ի՜նչ Արցախ, ի՜նչ հայրենիք․․․

Եվ ի՞նչ, Պոլիտեխնիկի գիտնականները, ուսանողները «ուշադիր» լսում և ծափահարում էին հայրենիքը հանձնած և հանձնելը շարունակողին, ով ատում է, իր իսկ խոսքերով ազգի էլիտային, այսինքն բոլոր նրանց, ովքեր կրթված, գիտակից, հայրենիքի համար ցավ ապրող մարդիկ են»։

Տեսանյութեր

Լրահոս