Գիտնականները հայտնաբերել են գեն, որն արգելափակելով կարելի է ուտել և չգիրանալ
Գիտնականները հայտնաբերել են գեն, որն արգելափակելով կարելի է ուտել և չգիրանաՏեխասի համալսարանի մասնագետները փորձերի ընթացքում հայտնաբերել են եզակի գեն, որը կոչվում է RCAN1: Եթե այն արգելափակվի, մարդը կկարողանա անսահմանափակ քանակությամբ նույնիսկ բարձր կալորիականությամբ մթերքներ օգտագործել և չգիրանալ։
Հետազոտության մանրամասն արդյունքները հրապարակվել են EMBO Reports ամսագրում: Ստորև կարող եք համառոտ կարդալ գիտնականների փաստարկները։
Հայտնի է, որ մարդիկ ունեն երկու տեսակի ճարպային հյուսվածք՝ սպիտակ և շագանակագույն: Առաջինը էներգիայի պահուստային աղբյուր է մեր օրգանիզմի համար։ Վերջինս առկա է հիմնականում նորածինների մոտ և պատասխանատու է ջերմության արտադրության համար։
Հենց շարունակական ջերմագենեզն է, որի շնորհիվ շագանակագույն ճարպն առավելություններ ունի սպիտակի նկատմամբ: Այս հատկության շնորհիվ կուտակված կալորիաները շատ ավելի արագ են այրվում, և, հետևաբար, մարդն ավելորդ քաշ չի հավաքում։
Ճարպի այս երկու տեսակների վերլուծության ժամանակ գիտնականները պարզել են, որ մարդու օրգանիզմն օժտված է RCAN1 կոչվող հատուկ հորմոնով, որը կանխում է սպիտակ ճարպի վերածումը շագանակագույնի։ Եվ եթե դա տեղի չունենա, շագանակագույն ճարպի բջիջներում նյութերի օքսիդացումից ստացված ամբողջ էներգիան կվերածվի ջերմության։ Կատարյալ միջավայր կալորիաներ այրելու և նիհարելու համար: Բայց այս գործընթացը կասեցնել հնարավոր չէ։ Համենայն դեպս այդպես էր մինչև վերջերս…
Գիտնականները վստահ են, որ RCAN1 գենի արգելափակումը կհանգեցնի շագանակագույն ճարպային հյուսվածքի քանակի զգալի աճի։ Մասնագետները մի քանի փորձեր են անցկացրել մկների վրա, և դրանք ցույց են տվել, որ այս մեթոդն իսկապես գործում է։ Մնում է միայն հաստատել դրա արդյունավետությունը մարդկանց մոտ, իսկ հետո հնարավոր կլինի ապահով կերպով արգելափակել գենը գիրության հակված բոլոր մարդկանց մոտ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը