«Սա մարտահրավեր է ինձ որպես իրավաբանի և խոստանում եմ վերաքննիչ բողոքիս տեքստը, պատրաստ լինելուն պես, ամբողջությամբ հրապարակել իմ էջում». Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր datalex կայքում հասանելի է դարձել Ռեստարտ խուլիգանախմբին արդարացնելու մասին դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած դատավճիռը:
Ծանոթանալով դատավճռին, կարող եմ ասել մի բան, ինչը դուր չի գա իմ բազմաթիվ դատավոր և փաստաբան ընկերներին:
Դատավճիռը ծաղր է «Քրեական իրավունք» և «Քրեական դատավարական իրավունք» գիտությունների հանդեպ:
Դավիթ Հարությունյանը, որպես դատավոր, ունի բարձր համբավ, բայց այս դեպքում նա վրիպել է:
Թեպետ չեմ հասկանում նման բարձր որակում ունեցող դատավորի «վրիպումը»:
Սա մարտահրավեր է ինձ որպես իրավաբանի և խոստանում եմ վերաքննիչ բողոքիս տեքստը, պատրաստ լինելուն պես, ամբողջությամբ հրապարակել իմ էջում:
Եթե պայմանականորեն մի կողմ թողնենք իմ համար շատ անսպասելի վարկածները և թողնենք միմիայն իրավաբանությունը իր մաքուր տեսքով, ապա պետք է ասել, որ արդարացումը չի, որ դատարանի գործունեության նպատակն է, այլ արդարադատությունը, որն այս դեպքում չի անցել դատարանի խորհրդակցական սենյակով:
Հ.Գ. Իմ փաստաբան և դատավոր ընկերներին՝ փորձեք մնալ ընկերներ, այլ ոչ թե «աննկատորեն» վերածել շողոքորթների կամ շահով «ընկերություն» անողների: Ես եղել եմ, կամ ու կմնամ արդարության մարտիկ»: