Ռուսլան Գրինբերգը խոսել է Գորբաչովի առողջական վիճակի մասին

Տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռուսլան Գրինբերգը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի վիճակի մասին։

Ինչպես հաղորդում է  Газета.ру կայքը, նա նշել է, որ 91-ամյա Գորբաչովն ունի շաքարային դիաբետ, երիկամների հետ կապված խնդիրներ:

Տնտեսագետը հայտնել է նաեւ, որ ԽՍՀՄ վերջին ղեկավարը հիվանդանոցում է «ապրում» շուրջ երեք տարի։ Նրան այցելում են ընտանիքի անդամներն ու ընկերները։

«Այնտեղ լավ պայմաններ կան։ Նրան լավ են նայում»,- ասել է Գրինբերգը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031