«Խնդրում եմ, թույլ տվեք՝ հրահանգեք, որ ուղեղ ունեցող քննիչներն վերջապես իրավունք ստանան կարճելու բանավոր քյալլա–դաունական ցուցումների վրա հարուցված քրեական գործերը»․ Մկրտչյան

Փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ–հորդորով դիմել է Քննչական կոմիտեի ղեկավարությանը։ Նա մասնավորապես գրում է․ «Հարգելի պարոնա՛յք, Ձեր ղեկավարած կառույցում հազարների է հասնում անհիմն հարուցված քրեական գործերի քանակը, որոնցով քննիչներն ամիսներով, իսկ որոշ գործերով` տարիներով, բացարձակ ոչինչ չեն արել։

Ջանասիրության բացակայությունը Քննչական կոմիտեի այցեքարտն է դարձել։ Ուղղակի խնդրում եմ` թույլ տվեք՝ հրահանգեք, որ ուղեղ ունեցող քննիչներն (չունեցողների մասին չեմ ասում) վերջապես իրավունք ստանան կարճելու բանավոր քյալլա–դաունական ցուցումների վրա հարուցված քրեական գործերը։ Դրա մեջ ամոթալի բան չկա, դա պատվաբեր է` նորմալ է։

Հ.Գ. Եթե մեկի մտքով անցավ կասկածի տակ դնել քննչական անգյալության վերաբերյալ պնդումներս` կհրապարակեմ գործերի համարները քննիչների անուններով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031