Բաժիններ՝

Կինը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել…

Հունիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մի կին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ օրը երեկոյան երթուղային ավտոբուսում գողացել են բջջային հեռախոսը:

Էրեբունու քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին; Հետևողական աշխատանքի ընթացքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Էջմիածին քաղաքի 46-ամյա մի բնակիչ:

Քրեական հետախույզները մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031