Հայաստանի ճակատագիրը որոշվում է Երևանում. Իշխան Սաղաթելյան

Քիչ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «Դիմադրության» շարժման հանրահավաքում իր ելույթում հիշեցրել էՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի խոսքերը՝ «Ով զադնի դնի էս պայքարից՝ ինքը Նիկոլ է»:

Ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ գիտի իրենց համակիրներից շատերի հիասթափությունների մասին:

Ըստ նրա՝ քաղաքացիներն ասում են, որ դուրս են եկել փողոցային պայքարի, 2 ամիս է՝ պայքարը շարունակվում է, սակայն կապիտուլյանտը կանգ չի առնում և շարունակում է ՀՀ տարածքների, Արցախի հանձնման գործընթացը:

«Սիրելի հայրենակիցներ, վստահ եղեք, եթե այս պայքարը չլիներ, եթե այն, ինչ միասին արել ենք այս ժամանակահատվածում, արած չլինեինք, էս սրիկաներն արդեն ամեն ինչ հանձնած կլինեին: Էսօր ինչ ունենք, ունենք ձեր շնորհիվ, էս պայքարի շնորհիվ: Վստահ եղեք, մենք պետք է կանխենք նոր կապիտուլյացիան: Մենք դուրս ենք եկել պայքարի դրա համար»,-շեշտել է նա՝ հավելելով, որ պիտի համախմբվեն, ընդլայնվեն և գնան մինչև վերջ:

Սաղաթելյանի խոսքով,Հայաստանի ճակատագիրը որոշվում է Երևանում և կախված է մեզնից, շարժման արդյունքներից և հաջողությունից:

«Հայաստանի ճակատագիրը կախված է պետական և քաղաքական որոշումից: Այս սրիկաները հանձնելու են, պետք է բոլորով ոտքի կանգնել»,-շեշտել է Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս