
Բելառուսը մինչև տարեվերջ երկարացրել է արևմտյան պարենային ապրանքների ներմուծման արգելքը

Բելառուսի կառավարությունը մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը երկարացրել է ոչ բարեկամական երկրներից պարենային ապրանքների ներմուծան արգելքը, որը սահմանվել էր հունվարին: Նոր որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ին: Այդ մասին ասվում է ազգային իրավական ինտերնետ-պորտալում զետեղված որոշման մեջ:
Դրա հետ մեկտեղ սահմանափակումներն աննշան կմեղմացվեն: Մասնավորապես, որոշել են հաջորդ կիսամյակում բելառուսցի ներմուծողներին թույլատրել ոչ բարեկամական երկրներից ներկրել ծիրան, բալ, կեռաս, նեկտարին, սալոր, խուրմա:
2022 թվականի հունվարի 1-ից արգելքի տակ են հայտնվել 18 տեսակի պարենային ապրանքներ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր անասունների միսը, խոզի միսը եւ կաթնամթերքը, մրգերն ու ընկուզեղենը, երշիկեղենը, հրուշակեղենը, բանջարեղենը:
Սկզբում այդ որոշումը վերաբերում էր Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ալբանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Չեռնոգորիայից եւ Շվեյցարիայից ներմուծված ապրանքներին:
Մոտավորապես մեկ ամիս անց ցուցակում ընդգրկվել են Շիխտեյնշտեյնը եւ Սերբիան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: