9 նշան, որ Ձեր մտերիմ մարդը ալկոհոլամոլ է
1. Ագրեսիա և ժխտում
Հնարավոր պրոբլեմը քննարկելու Ձեր յուրաքանչյուր փորձը կկանխվի, որովհետև ըստ ալկոհոլամոլի կարծիքի՝ պրոբլեմ գոյություն չունի: Նա կհավաստիացնի, որ ամեն ինչ հսկողության տակ է, կկատակի, կզայրանա, կամ նույնիսկ ագրեսիա կդրսևորի:
2. Չխմելու պատճառ չկա
Ալկոհոլամոլը միշտ ինչ-որ համոզիչ պատճառ է գտնում խմելու համար: Դա կարող է լինել «հանդիպում մանկության ընկերոջ հետ», «գործընկերոջ երեխայի ծնունդը», «տարվա 101-րդ օրը» և այլն: Եվ այս բոլոր առիթներն ալկոհոլամոլի համար լուրջ պատճառներ են:
3. Ալկոհոլը փոխարինում է կերակուրին
Ընտրություն կատարելով «խմելու» և «ուտելու» միջև, ալկոհոլամոլը միշտ ընտրում է առաջինը: Ինչո՞ւ ուտել, եթե կարելի է 1-2 բաժակ գարեջուր խմել, և քաղցի զգացողությունը կկորչի: Այդ պատճառով հաճախ ալկոհոլամոլները պարզապես կորցնում են ախորժակը:
4. Փոփոխություններ վարքագծի մեջ
Սպիրտի ազդեցության տակ ալկոհոլամոլի վարքագիծը փոխվում է և որպես կանոն՝ ոչ դեպի լավը: Խոսքը գնում է ագրեսիայի և տարօրինակ պահվածքի մասին:
5. Սթափություն = վատ տրամադրություն
Ալկոհոլամոլը գեթ մեկ օր նույնիսկ չի կարողանում առանց սպիրտային խմիչքի: Յուրաքանչյուր առիթ ուղեկցվում է ալկոհոլով: Չէ՞ որ նման մարդկանց թվում է, որ ուրախանալ այլ կերպ հնարավոր չէ:
6. Գինարբուք՝ հարբելու համար
Ալկոհոլամոլը չի հասկանում՝ ինչո՞ւ խմել 1-2 բաժակ, եթե դրանից ոչ մի «օգուտ» չի լինում: Ըստ նրանց՝ պետք է խմել հարբելու համար, այլ ոչ թե՝ հաճույքի:
7. Հիշողության կորուստներ
Որոշ մարդիկ հարբած վիճակում ուղղակի խելագար բաներ են անում, բայց սթափվելուց հետո ոչինչ չեն հիշում: Նրանք չեն ձևացնում: Իրականում յուրաքանչյուր խմիչքի չափաբաժնի օգտագործումից հետո ալկոհոլամոլի ուղեղը սկսում է ավելի վատ աշխատել:
8. Կարելի է խումհարից դուրս չգալ
Ալկոհոլամոլները կարող են խումհարից դուրս չգալ, և դա կամքի ուժի շնորհիվ չէ, ուղղակի նրանք սովոր են լինել այդ սարսափելի վիճակում և հերթական անգամ խմելով՝ գիտակցում են, որ իրենց շատ վատ կզգան:
9. Միշտ ինչ-որ տեղ խմիչք ունեն պահած
Իսկական ալկոհոլամոլները միշտ ինչ-որ տեղ խմիչք ունեն պահած: Վաղ թե ուշ նման մարդիկ սկսում են միայնակ խմել, և այդ ժամանակ այս պահուստային խմիչքները դառնում են իսկական «փրկություն»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը