
Դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկան, և դրանց ազդեցությունը դիզելային վառելիքի և ալյուրի մանրածախ իրացման գների վրա․ ՄՊՀ

2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32.4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։
2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ (տե՛ս Աղյուսակ 3)։
Աղյուսակ 3
Ստորև ներկայացված Գծապատկեր 2-ում պատկերված է 1 լիտր դիզելային վառելիքի մանրածախ գնի դինամիկան 2022 թվականի մարտ ամսից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։
Գծապատկեր 2
2022 թվականի հունվար և հունիս ամիսների ընթացքում ցորենի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 22-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 8-10 տոկոսով, իսկ 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 8.8 տոկոսով՝ 285 դրամից դառնալով 310 դրամ։
2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոս, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ (տե՛ս Աղյուսակ 4)։
Աղյուսակ 4
Ստորև ներկայացված Գծապատկեր 3-ում պատկերված է 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ գնի դինամիկան 2021 թվականի մայիս ամսից մինչև 2022 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։
Գծապատկեր 3
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով