20 բան, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել ճանապարհորդությունը
Ճանապարհրդությունը տոն է: Բայց երբեմն ավելորդ ծախսերը և պլանավորման ընթացքը խանգարում են լիովին այն վայելել: Սթրեսից խուսափելու համար Elle.ru-ն առաջարկում է իրերի ցուցակ, որոնք կօգնեն խուսափել սթրեսից և վայելել ճամփորդության յուրաքանչյուր րոպեն:
Առաջին անհրաժեշտության իրեր
Ինքնաթիռում միանշանակ անհրաժեշտ է ատլասե բարձ և քնի դիմակ: Չմոռանաք նաև առաջին օգնության հավաքածուի, թեթև շալի, հարմարավետ կոշիկների մասին, որոնք կօգնեն խուսափել այտուցներից, ինչպես նաև ընտրեք ռոմանտիկ զգեստ՝ զբոսանքի համար։
Աքսեսուարներ
Արձակուրդի ժամանակ շատերը նախընտրում են անկաշկանդ տեսք ունենալ, բայց դա աքսեսուարներից հրաժարվելու պատճառ չէ: Համոզվեք, որ ձեռքի տակ ունեք արևային ակնոցներ և ծղոտե գլխարկ: Դե, և գեղեցիկ ականջօղեր ռոմանտիկ զգեստի հետ համադրելու համար:
Օգտակար մանրուքներ
Ձեռք բերեք հետաքրքիր գիրք՝ ժամանակը բովանդակալից անցկացնելու համար, ջրի շիշ՝ պլաստիկ գնելուց խուսափելու համար, և Polaroid:
Շպարի պարագաներ
Անգամ արձակուրդի ժամանակ պետք չէ մոռանալ մաշկի խնամքի մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը