Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված. դատավորը մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, երեկ ուշ երեկոյան կայացված որոշմամբ մերժեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս