«Վարպետն ու Մարգարիտայից» մինչև «Դրակուլա». հայտնի մարդկանց 5 սիրելի գրքերը
1. Քիրա Նայթլի – «Հպարտություն և նախապաշարմունք», Ջեյն Օսթին
Ընտանիքում, որտեղ մեծանում են հինգ դուստրեր, հույս ունենալ հաջող ամուսնության բոլորի համար, ռեալ չէ: Հատկապես այն քրոջ համար, որն ամենահպարտն է, ամենաընթերցասերը և ամենախոցելին: Բայց հենց նրան է սիրահարվում ազնվազարմ արիստոկրատը, ով հյուրընկալվել է հարևանությամբ: Սոցիալական դիրքով Էլիզաբեթը շատ ավելի ցածր է, քան Միսթր Դարսին, բայց վերջինս, ուշադրություն չդարձնելով հասարակության նախապաշարմունքներին, որոշում է ամուսնանալ Էլիզաբեթի հետ:
Չնայած այս գիրքը գրվել է ավելի քան 200 տարի առաջ, այն մինչ օրս մնում է ամենաընթերցվող կանացի վեպերից մեկը: Գիրքը շատ հաճախ նաև էկրանավորվում է: Նման էկրանավորումներից մեկում էլ 2005 թվականին նկարահանվել է հենց ինքը՝ Քիրա Նայթլին:
2. Դենիել Ռեդքլիֆ – «Վարպետն ու Մարգարիտան», Միխայիլ Բուլգակով
Ամենահայտնի հրաշագործ տղայի դերը կատարած դերասանը չէր կարող չսիրել այս հայտնի վեպը, չէ՞ որ «Վարպետն ու Մարգարիտան» նույնպես կախարդական ռեալիզմի ժանրից է, միայն թե խառնված սիրային վեպի և քաղաքական սատիրայի հետ: Հարցազրույցներից մեկում Ռեդքլիֆը խոստովանել է, որ կցանկանար նկարահանել սերիալ Բուլգակովի վեպի հիման վրա և խաղալ կատու Բեգեմոտի դերը:
3. Անջելինա Ջոլի – «Դրակուլա», Բրեմ Սթոքեր
Պատմություն այն մասին, թե ինչպես է լոնդոնյան երիտասարդ իրավաբանն ուղևորվում կոմս Դրակուլայի ամրոց, որպեսզի կազմի վերջինիս սեփականության փաստաթղթերը: Այն ամենը, ինչ կատարվում է ամրոցում, այնպես է վախեցնում իրավաբանին, որ նա դիմում է փախուստի և ընկնում է հիվանդանոց: Այդ ժամանակ կոմս Դրակուլան, ով վամպիր էր, ուղևորվում է Անգլիա և ծանոթանում է իրավաբանի հարսնացուի հետ:
4. Ջորջ Քլունի – «Պատերազմ և խաղաղություն», Լև Տոլստոյ
Այս վեպը դժվարությամբ է տրվում նույնիսկ ռուսալեզու ընթերցողին, և այն, որ այս գիրքն իր սիրելին է կոչում հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին, խոսում է նրա հոգու խորության մասին:
5. Ջիմ Քերրի – «Ոճիր և պատիժ», Ֆյոդր Դոստոևսկի
Ինչպես հայտնի է, լավագույն կոմիկները կյանքում շատ տխուր մարդիկ են լինում: Ակնհայտ էր, որ Ջիմ Քերրիին էլ են մոտ սիրո և կարեկցանքի թեմաները, որոնց մասին խոսում է ռուս դասականն իր ամենահայտնի վեպերից մեկում: Աղքատ ուսանող Ռոսկոլնիկովը սպանություն է կատարում կողոպտելու համար, բայց այդ արարքը նրա կյանքը դարձնում է ավելի սարսափելի, քան առաջ: Քաղցին և աղքատությանը փոխարինելու են գալիս խորը հոգեկան տանջանքները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը