
Իտալիայի ոստիկանությունն ավելի քան 4 տոննա կոկաին է առգրավել միջազգային հետաքննության ընթացքում

Տրիեստի Ֆինանսական գվարդիայի (էկոնոմիկայի նախարարության ուժային ստորաբաժանում) աշխատակիցներն առգրավել են 4,3 տոննա կոկաին: Հունիսի 7-ին այդ մասին հայտնել է Corriere della Sera թերթը։
Քննիչների գնահատումներով՝ խոսքը վերաբերում է Եվրոպայում թմրանյութերի խոշորագույն առգրավումներից մեկին: Ինչպես նշում է հրատարակությունը, նաեւ առգրավվել է գրեթե 2 միլիոն եվրո կանխիկ գումար: Խափանման միջոցներ են կիրառվել 38 մարդու նկատմամբ Իտալիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Բուլղաիայում, Նիդեռլանդներում եւ Կոլումբիայում, նրանց մեղադրում են թմրանյութերի միջազգային շրջանառության մեջ:
Հետաքննությունը տեւել էավելի քան մեկ տարի, դրան մասնակցել են այդ թվում Կոլումբիայի եւ ԱՄՆ-ի իրավապահ մարմնները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: