Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ

Այսօր Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ:

Քննարկել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները:

Պայմանավորվածություն է ձձեռք բերվել առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում Շարժման ընդլայնման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս