Որքա՞ն ջուր խմել շոգ եղանակին. բժիշկների պատասխանը
Եղանակի կանխատեսումների համաձայն՝ սաստիկ շոգը կտևի ամբողջ շաբաթ, և նման եղանակը կարող է վտանգ ներկայացնել առողջությանը։ Ինչպե՞ս պաշտպանվել արևահարությունից և որքա՞ն հեղուկ օգտագործել ջրազրկումից և ջերմային հարվածներից խուսափելու համար: Բժիշկների մեծամասնության կարծիքով՝ օրական միջին հաշվով անհրաժեշտ է խմել ութից տասը բաժակ ջուր (կախված քաշից), սակայն մի մոռացեք, որ ավելորդ հեղուկն արտազատվում է ծակոտիներով։ Իսկ քրտինքի հետ մեկտեղ մենք կորցնում ենք օրգանիզմի համար կարևոր աղերը, ուստի դրանք պետք է համալրվեն։ Մի մոռացեք վիտամիններ ընդունել նախապես Ձեր բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Որքա՞ն ջուր պետք է խմել շոգ օրերին
ԱՄՆ Առողջապահության ազգային ծառայությունը խորհուրդ է տալիս օրական խմել 1,2 լիտր ջուր (վեցից ութ բաժակ), սակայն շատ բժիշկներ կարծում են, որ դա նվազագույնն է: Շոգ եղանակին այն պետք է հասցնել երեք լիտրի։ Եթե Ձեզ համար դժվար է այդքան ջուր խմել, կարող եք խմել մրգային ըմպելիքներ, լիմոնադներ՝ դրանց մեջ ավելացնելով ավելի շատ սառույց։
Առաջին օգնություն ջերմային կաթվածի ժամանակ
Հիշեք, որ օրգանիզմում խոնավության պակասը հանգեցնում է ջերմային կաթվածի, երիկամների խնդիրների, նոպաների և հիպովոլեմիկ շոկի: Հետևաբար, եթե զգում եք սուր թուլություն, սրտխառնոց, գլխացավ, վերջույթների ջղաձգում և ջերմություն, ապա անմիջապես ջուր խմեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը