«Մի եղեք Նիկոլ». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի եղեք Նիկոլ
Հին Կտակարանի կենտրոնական դրվագներից է Դավթի ու Գողիաթի մենամարտը։ Իսրայելի ու Փղշտանի (էսօրվա լեզվով’ Պաղեստինի) զորքերը դեմ դիմաց կանգնած էին ու հսկա, երկաթյա զրահներով պատված Գողիաթը մենամարտի մարտահրավեր է նետում իսրայելցիներին։ Ոչ ոք չի համարձակվում ընդունել Գողիաթի մարտահրավերը, բացի երիտասարդ փոքրամարմին հովիվ Դավթից։
Նա հրաժարվում է զրահաբաճկոնից ու ծանր զենքերից, որովհետեւ հասկանում է, որ ծանրաշարժ հսկա Գողիաթի զենքերով եւ մարտ վարելու նրա կանոններով հաղթելու շանս չունի։
Դավիթը հակառակ մարտավարությունն է ընտրում’ իր առավելությունն էր շաժունակությունն ու հեռահար մարտը, այսինքն պարսատիկն ու քարերը։
Մի խոսքով, քարով խփում է Գողիաթի գլխին ու սպանում։ Դավիթը գնահատում է իրավիճակն ու ընտրում ճիշտ ռազմավարություն։
Գանք Նիկոլին ու ընդդիմությանը։ Ընդդիմությունը Նիկոլին ցանկանում է հաղթել իր զինատեսակներով’ դեմագոգիա, պոպուլիզմ, ամբոխավարություն, դեստրուկցիա, հանրային հիստերիայի սերմանում ու մերժման կարգախոսներ։
Այդ զինատեսակներն ու մարտավարությունը Նիկոլինն են ու այդտեղ ինքն անգերազանցելի է։ Ստի, ամբոխավարության, դեմագոգիայի, սպառնալիքների, ատելության խոսքի ասպարեզում նա մրցակից չունի։ Նիկոլին կարելի է հաղթել ոչ թե իր զինատեսակներով, այլ ճիշտ հակառակ’ ասիմետրիկ ռազմավարությամբ ու մարտավարությամբ, այսինքն, պետք է հակառակ որակները ցուցադրել»։