«Սյունիք, թե՞ Հայրենազրկում». Գառնիկ Դավթյան

Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունիք, թե՞ Հայրենազրկում

Վերջին 2 ամսում Ադրբեջանը շատ ակտիվ աշխատանք է տանում քաղաքական և ռազմական նոր հող նախապատրաստելու ուղղությամբ #Հայստանի վրա հարձակվելու համար:

?Ռազմական Կոմպոնենտը?

?Ադրբեջանի ՊՆ-ն հետևողական պարբերությամբ հրապարակում է կեղծ տեղեկատվություն առ այն, որ հայկական կողմը անընդհատ կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հիմանական «կարակվող» թևը իհարկե դեպի օկուպացրած #Քարվաճառն է, իսկ վերջերս նաև Տավուշը(ուշադրությունը շեղելու նպատակ ունի): Ակնհայտ է, որ Քարվաճառի ուղղությունը պարբերաբար նշելով ուղիղ թիրախավորում են ամբողջ #Սյունիքը:

?Քարոզչական ուղղությամբ հանրության մոտ նոր ագրեսիվ տրամադրություններ են ստղծում: Մասնավորապես, Ադրբեջանը ոչ պաշտոնական(հանրային) տիրույթում կեղծ լուրեր են տարածում վիրավոր զինվորների մասին: Այս համատեքսում կիրառում քարոզչական մարտավարական հնարքներ՝ կիրառելով «ռևանշիտներին պետք է գլխատել», «Զանգեզուրը Ադրբեջան է», «Ալիև զորքերը մտցրու» և այլ հնարքներ:

?Քաղաքական Կոմպոնենտը?

?Վերջին ամիսների Հայաստան-Ադրբեջան հանդիպումների(տարբեր մակարդակներում) ընթացքում ձեռք բերված դավադիր #պայմանավորվածությունները վերջում բախվում է Հայաստանի գիտակից հանրության սառը քննադատությանը, որը ստանում է հականիկոլական օրակարգ և փաստացի նիկոլը Հայաստան վերադառնալով բոլորին(Արևմուքին, արևելքին, տարածաշրջանի բարեկամ պետությունները) խոստացածին #հակասող և #մոլորեցնող հայտարարություններ է անում: Արդյունքում #ալիևյան_վարչակարգը հայտարարում է, որ Հայաստանը չի կատարում իր ստանձած պայմանավորավածությունները և հանդես գալիս ոչ կառուցողական դաշտից:

Բոլորովին էլ պատահական չէ, որ #ալիևը իր բոլոր հանդիպումներին ժամանակ շեշտում ուժ կիրառելու արդյունավետության և միջազգային իրավունքի #չգործելու մասին: Եթե կարճ, նոր պատերազմի պատրաստվում:

❗️Ի դեպ այս գեղեցկությունը(նկարը) Սյունիքից եմ ձեզ բերել…»։

Տեսանյութեր

Լրահոս