
Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանն ազատ է արձակվել․ նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել․ hetq.am

Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարի գործով ձերբակաված ոստիկանը՝ Արամ Նավասարդյանը, ազատ է արձակվել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:
Պաշտպանի խոսքով՝ այսօր Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նավասարդյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան: Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։