Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև մայիսի 7-ը
«Ռոսավիացիա»-ն հաղորդել է Ռուսաստանի հարավում եւ երկրի կենտրոնական մասում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացնելու մասին։ Թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ 2022 թվականի մայիսի 7-ը Մոսկվայի ժամանակով 03:45-ը»,-ասվում է գերատեսչության կայքում զետեղված հրապարակման մեջ:
Խոսքն այնպիսի քաղաքների մասին է, ինչպիք են՝ Անապան, Բելգորոդը, Բրյանսկը, Վորոնեժը, Գելենջիկը, Կրասնոդարը, Կուրսկը, Լիպեցկը, Դոնի Ռոստովը, Սիմֆերոպոլը եւ Էլիստան: Ուղեւորներին հանձնարարվում է այդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայաններով: Թռիչքների սահմանափակումները գործում են փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում:
Ապրիլի վերջին Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է սուբսիդիաներ տրամադրել օդանավակայաններին եւ ավիաընկերություններին չեղարկված չվերթների պատճառով ծախսերի փոխհատուցման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: