
ԳԴՀ-ում հանրագիր են նախաձեռնել Կիեւին զենքի մատակարարումների դադարեցման վերաբերյալ. Ղրիմի փոխվարչապետ

Գերմանիայում Ղրիմի բարեկամները հանրագիր են նախաձեռնել՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, տարածաշրջանի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:
«Բադեն Վյուրտեմբերգի մեր բարեկամները հանրագիր են նախաձեռնել՝ Գերմանիայի կառավարությունից պահանջելով դադարեցնել սպառազինությունների մատակարարումներն Ուկրաինային:
Մենք շնորհակալ ենք նրանց ազնիվ, բարեկամական ընտրության համար՝ հօգուտ Ուկրաինայի դենացիֆիկացիայի եւ իրադրության շուտափույթ խաղաղ լուծման»,-ասել է Մուրադովը:
Նրա խոսքով՝ հանրագիրն արդեն հավաքել է ավելի քան 25 հազար ստորագրություն:
«Հուսով ենք, որ դրան ակտիվորեն կմիանան ԳԴՀ-ի բոլոր ողջամիտ բնակիչները»,-ընդգծել է Մուրադովը: