Նույնությամբ վերականգնե’լ Արցախի դրոշը. Արտաշատի ավագանու խմբակցությունների կոչը

Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու երեք խմբակցություններ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի՛ հայրենակիցներ

06.04.2022 թվականին Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատ քաղաքի թատրոնամերձ հրապարակում մեր քաղաքացիները, ի համերաշխություն համազգային Դիմադրության շարժման, տեղադրել են Արցախի Հանրապետության դրոշը։

Գիշերը դրոշը գողացվել է, ենթադրում ենք՝ թուրք դիվերսանտների կողմից։

Կոչ ենք անում Արարատի մարզի ոստիկանապետին, Արտաշատ համայնքի ղեկավարին, Արարատի մարզի մարզպետին մինչև վաղը ժամը 16։00-ը գտնել ու պատժել թուրք դիվերսանտներին, նույնությամբ վերականգնել Արցախի Հանրապետության դրոշը Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։

Արցախը մեր հայրենիքի անբաժանելի մասն է, Արտաշատի թատրոնամերձ հրապարակում տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը պետք է խորհրդանշի մեր միասնականությունն ու համերաշխությունն արցախահայության պայքարի հետ։

Արտաշատ համայնքի ավագանու

«Դաշնակցություն» խմբակցություն

«Հայրենիք» խմբակցություն

«Օրենք և արդարություն» խմբակցություն

07.04.2022 թ.

ք. Արտաշատ

Տեսանյութեր

Լրահոս