Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 553-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 553-ով: Մահացել է 9 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 647 հազար 796 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 1024 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 623 հազար 453 հիվանդ: Մահացել է 16 հազար 739 մարդ: Մեկ օրում արվել է կորոնավիրուսի 24 հազար 461 թեստ, այդ թվում 22 հազար 232-ը՝ հակագենի եւ 2229-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 2,26 տոկոս, վերջին 14 օրում՝ 3,65 տոկոս, վերջին յոթ օրում՝ 2,89 տոկոս: Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 857 հազար 215 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 1950 հոգի:
Ներկայում ստացիոնար հսկողության ներքո գտնվում է 555 մարդ:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: