Բաժիններ՝

Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները նոր փորձությունների են ենթարկվել. Չինաստանի ԱԳՆ-ի ղեկավար

ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի հարաբերությունները տարեսկզբից ի վեր ենթարկվել են փոփոխվող միջազգային իրադրության նոր փորձությունների եւ պահպանել ճիշտ ուղղությունը: Այդ մասին, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մարտի 30-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը:

«Այս տարվա սկզբից չին-ռուսական հարաբերությունները ենթարկվել են միջազգային իրադրության լուրջ փոփոխությունների նոր փորձություններին, պահպանել ճիշտ ուղղությունը եւ զարգացման կայուն միտումը»,-հայտարարել է Վան Ին: Լավրովը երկօրյա այցով գտնվում է Չինաստանում, որի շրջանակներում նա մասնակցելու է Աֆղանստանի հարեւան երկրների եւ Աֆղանստանի գծով ընդլայնված եռյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ եւ Պակիստան) երրորդ նախարարական խորհրդաժողովին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս