Բաժիններ՝

Բեռլինում հայտարարել են ռուսական ածխի ներմուծման կրկնակի կրճատման մասին

Ուկրաինայի իրադարձությունները ցույց են տվել, որ Գերմանիան պետք է լիովին անկախնա ռուսական վառելիքի ներմուծումից, երկիրն արդեն կրկնակի կրճատել է ՌԴ-ից ածխի ներմուծումը: Այդ մասին Բեռլինում հայտարարել է ԳԴՀ-ի ԱԳ նախարարության ղեկավար Աննալենա Բերբոքը:

Նա այդ մասին ասել է էներգետիկ վերափոխմանը նվիրված միջոցառմանը:

Մարտ ամսին ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ մինչեւ ամառ երկրին կհաջողվի կիսով չափ կրճատել ռուսական նավթի ներմուծումը, իսկ ածխի ներմուծումից հրաժարվել մինչեւ աշուն:

Անցած շաբաթ Եվրամիության գագաթնաժողովը հայտարարել է ռուսական էներգակիրների գնումից մի քանի տարի հրաժարվելու պլանների մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031