«Արցախի գազն ի՞նչ կապ ունի ընտրությունների հետ». Արալեզի գյուղապետ
Արալեզի թիվ 10/13 ընտրատեղամասում, ինչպես նաև Վեդի համայնքի այլ ընտրատեղամասերում, ջեռուցումը բացակայում է:
Ընտրատեղամասը տեղակայված է գյուղի մշակույթի տանը:
168.am-ն Արալեզի գյուղապետ Մարտիկ Թևոնյանից (մարզպետ Սպարտակ Թևոնյանի ազգականը) հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ջեռուցում չկա, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ գծերը քաշած են, աշխատում են որ մշակույթի տունը գազիֆիկացնեն:
Հարցին՝ իսկ այս պահին ինչո՞ւ որևէ տաքացուցիչ չեն միացնում, գյուղապետը պատասխանեց, որ հոսանքալարերը կվնասվեն:
Գյուղապետից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր չէ՞ր ընտրությունները հետաձգել` հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, անվտանգային խնդիրները և գազատարի անջատված լինելը, ինչն արցախցիների համար հումանիտար աղետ է ստեղծել:
«Արցախի գազն ի՞նչ կապ ունի ընտրությունների հետ, ընտրությունների օրը դեռ մի քանի ամիս առաջ էր նշանակված, դադարեցնեի՞նք ընտրությունները»:
Հարցին` հնարավո՞ր չէր հետաձգել, գյուղապետը պատասխանեց. «Էհ թող հետաձգեին, հետաձգողը ե՞ս եմ»:
Հիշեցնենք, որ այսօր Վեդի խոշորացված համայնքը ղեկավարներ է ընտրում։