Ոստիկանները վստահեցնում են, որ փնտրում են Գարիկ Սարգսյանի լուսանկարներով մեքենաների վարորդներին
Վեդի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների՝ այսօր տեղի ունեցող ընտրությունների ժամանակ Արարատի նախկին մարզպետ և այժմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի սանիկ ու մտերիմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանի ծննդավայր Նոր Կյանք համայնքի թիվ 13/13 ընտրատեղամասի մոտ 168.am-ի լրագրողը նկատել է ավտոմեքենաներ, որոնց ապակիների վրա փակցված է եղել ՔՊ-ական թեկնածուի լուսանկարով պաստառ:
Դիտարկմանը, թե իրավունք չունեն ընտրատեղամասի մոտ կայանված մեքենաների վրա պաստառներ փակցնել, ոստիկանության աշխատակիցները պատասխանել են, որ փնտրում են Գարիկ Սարգսյանի լուսանկարներով մեքենաների վարորդներին, որպեսզի մեքենաները հեռացնեն։
Ի դեպ, Վեդի խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների համար Կառավարության պահուստային ֆոնդից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը 10 միլիոն դրամ էր հատկացրել ՀՀ Ոստիկանությանը։ Հավանաբար՝ նաև իր սանիկ Գարիկ Սարգսյանի նկարով ավտոմեքենաները տարածքից հեռացնելու համար։