Հոսանքազրկված է նաև Նոր Կյանք համայնքի թիվ 13/13 ընտրատեղամասը

Վեդի խոշորացված համայքնի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առավոտից արդեն որոշ տեղամասերում անցնում են լարված մթնոլորտում: Դրան գումարվում են նաև հավելյալ տեխնիկական խնդիրները, որոնք պատահականության արդյունք են, թե միտում՝ կպարզենք առաջիկայում:

Մեկը մյուսի հետևից հոսանքազրկվում են ընտրատեղամասերը: Որոշ ժամանակ առաջ 13/17 ընտրատեղամասի աշխատանքն էր կաթվածահար եղել հոսանքազրկման պատճառով, թեպետ հանձնաժողովի նախագահը վստահեցրել էր, որ դեռ որոշակի ժամանակ մատնահետքերը ֆիքսող սարքը կարող է աշխատել, և ընտրական պրոցեսը չէր դադարեցվել:

Այս պահին հոսանք չկա նաև Արարատի նախկին մարզպետ, Նիկոլ Փաշինյանի սանիկ ու մտերիմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանի գյուղի՝ Նոր Կյանք համայնքի թիվ  13/13 ընտրատեղամասում: Համայնքապետ Արտաշյանը 168.am-ի թղթակցին ասել է՝ էլեկտրիկ է մոտենալու, հասկանան խնդիրը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է  ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը։ Ավագանու թեկնածուներից միայն 21-ն են անկուսակցական, մյուսները ներկայացնում են ՔՊ-ն։

Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում ընդգրկված են ավագանու 80 թեկնածուներ․ ցուցակը գլխավորւմ է «Իմ հզոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Թարթիկյանը։ Ավագանու թեկնածուներից 65-ը նույպես ներկայացնում են «Իմ հզոր համայնքը», 2 թեկնածու ներկայացնում է ՀՀԿ-ն, 1-ը՝ ՀՅԴ-ն, մնացած 11-ն էլ անկուսակցական են։

Հիշեցնենք, որ Վեդիում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվել էին ՏԻՄ ընտրություններ․ «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել էր 8 666 մարդ, ՔՊ-ի օգտին՝ 7 690 մարդ. «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել էր 3 299 ընտրող։ Ընտրություններին մասնակցած որեւէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել եւ հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին եւ հրաժարվեցին մանդատներից,  որից հետո էլ հայտարարվեց  նոր ընտրություններ անցկացնելու մասին։

Քիչ առաջ ընտրատեղամասի հոսանքը միացվեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031