
Արալեզի թիվ 13/10 ընտրատեղամասում ջեռուցում չկա, սառնամանիք է

Արարատում Վեդի խոշորացված համայնքի ղեկավար են ընտրում: Արալեզի 13/10 ընտրատեղամասում ջեռուցում չկա, ներսում ուղղակի սառնամանիք է: Ընտրատեղամասը տեղակայված է գյուղի մշակույթի տանը: Հանձնաժողովի անդամները նշում են, որ հոսանքի հետ խնդիրներ կան և նույնիսկ դեկտեմբերին են նման պայմաններում ընտրություններ անցկացրել:
Հիշեցնենք, որ ընտրապայքարին մասնակցում են երկու ուժ` «Իմ հզոր համայնքը»` Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ: