Հիշո՞ւմ եք ՊՆ որևէ նախարար, որ այդքան ակտիվորեն մասնակցեր քարոզարշավի. Գարիկ Սարգսյանը չպատասխանեց Պապիկյանի մասին հարցին

Վեդի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ինքն իրեն ընտրած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը` Արարատի նախկին մարզպետ, Նիկոլ Փաշինյանի սանիկ ու մտերիմ, ինչպես ժողովուրդն է նրան անվանում՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը ընտրատեղամասից մինչև իր ծառայողական ավտոմեքենան հասավ` լռության ուխտը չխախտելով։

Խոշորացված համայնքի ղեկավարի հավակնություններ ունեցող անձը այդպես էլ լրագրողների որէ հարցի չպատասխանեց։

168.am-ի հարցին, թե երբևէ հիշո՞ւմ է, որ Հայաստանի  պաշտպանության որևէ նախարար այդքան ակտիվորեն մասնակցեր որևէ մեկի քարոզարշավին, ինչպես դա իր դեպքում արեց Սուրեն Պապիկյանը՝ հատկապես Արցախում վերջին լարվածությունների ֆոնին, վերջինս նույնպես ոչ մի պատասխան չտվեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031