Բաժիններ՝

Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Վեդի խոշորացված համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են։

Ընտրությանը մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ Վեդիում ընտրություններ էին անցկացվել Վեդիում դեկտեմբերի 5-ին։ Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 2383 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել էր 2270 ձայն։

Արդյունքում ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել, կոալիցիաների վերաբերյալ համաձայնություններ ևս չէին կայացել, ինչից հետո 2 -րդ և 3 -րդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, և, կառավարության որոշմամբ, նշանակվել էր նոր ընտրություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031