Բաժիններ՝

«Մենք այս հողի համար ընկածներին Հայրենիք ենք պարտք». Ստեփանակերտում խաղաղ ցույց է կազմակերպվել

Այսօր՝ մարտի 26-ին, «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության ներկայացուցիչների կողմից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ ցույց՝ Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման խնդիրը բարձրացնելու, Արցախի Հանրապետության ինքնության ճանաչման նպատակով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ցույցի նախաձեռնող խմբի անդամ Ալյոնա Սարգսյանն ասել է, որ հիմնական նպատակը միջազգային հանրությանը ներկայացնելն է Արցախում տիրող իրավիճակը։

Բնութագրությունը հասանալի չէ«Ադրբեջանի հայատյաց իշխանությունները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր կետերը և հարձակվել մեր սահմանների վրա։ Մենք ունենք զոհեր, վիրավորներ, ինչպես նաև խաղաղ բնակչության կյանքն է վտանգված։ Եթե այսօր լռենք, վաղը կորցնելու ենք Արցախը։

Ես չեմ ցանկանում, որ Արցախը հայաթափվի։ Մեկն եմ լինելու այն կանանցից, ովքեր մնալու են և պայքարելու են մինչև վերջ։ Այս հողի համար հազարավոր զինվորներ են իրենց կյանքը զոհել, մենք նրանց հայրենիք ենք պարտք»,-նշել է Ա. Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս