Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում մարտի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 21 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 444-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8608 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մարտի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1673 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 281-ի:

Մեկ օրում առողջացածների թիվ 64 է, ընդհանուր առողջացածներինը՝ 409 757, փաստացի բուժվողներինը՝ 2406: Մեկ օրում արվել է 2608 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 964 598 թեստավորում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031